ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի մնացորդների մասին կարող են մտածել տարածաշրջանի երկրները

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի մնացորդների մասին կարող են մտածել տարածաշրջանի երկրները
23.12.2018 | 20:43

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում մնացած գրոհայինների հարցը կարող են լուծել տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Թուրքիան` ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պատրաստվում էինք Սիրիայում երեք ամիս մնալ, և դա յոթ տարի առաջ էր, մենք չհեռացանք: Երբ ես նախագահ դարձա, ԻՊ-ը կատաղի էր դառնում, այժմ այն մեծապես ջախջախված է: Եվ մյուս տարածաշրջանային երկրները, այդ թվում՝ Թուրքիան, պետք է ի վիճակի լինեն հոգ տանել մնացորդներին: Մենք տուն ենք վերադառնում», - թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ