ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանն ու Նեթանյահուն դաս են տալիս միմյանց

Էրդողանն ու Նեթանյահուն դաս են տալիս միմյանց
23.12.2018 | 20:46

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերի իր էջում գրել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «արդի ժամանակների սառնասիրտ մարդասպան է, որ պատասխանատու է հազարավոր անմեղ պաղեստինցիների ջարդերի համար»: Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հետ չի կանգնի պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումից: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը, իշխող կուսակցության ներկայացուցիչները, նույնպես խստորեն քննադատել են Իսրայելի վարչապետին: Էրդողանը ասել էր, թե Իսրայելում խփում են գետնին ընկած մարդկանց, այդ թվում կանանց ու երեխաների, և եթե նրանք քաջություն ունեն՝ կարող են նրանց դաս տալ: Պատասխանելով Էրդողանին, Նեթանյահուն Թվիթերի իր էջում երեկ գրել է. «Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի օկուպանտ է, նրա բանակը քրդական գյուղերում կոտորում է կանանց ու երեխաների՝ Թուրքիայի ներսում ու դրսում, Թուրքիան չպետք է դաս տա Իսրայելին»:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ