«Ռոյթերսը» վկայակոչելով ականատեսներին հաղորդում է, որ շաբաթ օրը ավելի քան մեկ տասնյակ SU-27 և SU-30 կործանիչներ վայրէջք են կատարել Սիմֆերոպոլի մոտ գտնվող «Բելբեկ» ավիաբազայում: Մոսկվան Ղրիմում ռազմական օդուժն ավելացնում է ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին: ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել է, թե Ուկրաինան Ղրիմի մոտ տարեվերջին սադրանք է նախապատրաստում: Կիևը մեղադրել է Մոսկվային սահմանին ռազմական մեծ ուժեր կենտրոնացնելու մեջ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել էր, թե Ռուսաստանը սահմանային շրջաններին է մոտեցրել 80 հազարանոց զորք, 1400 հրետանային և հրթիռային համակարգ, 900 տանկ, 2300 զրահամեքենա ու հարյուրավոր մարտական ինքնաթիռներ: