ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պենտագոնը ցանկանում է Սիրիայում կիրառել հատուկ նշանակության ջոկատները՝ կանոնավոր բանակի փոխարեն

Պենտագոնը ցանկանում է Սիրիայում կիրառել հատուկ նշանակության ջոկատները՝ կանոնավոր բանակի փոխարեն
23.12.2018 | 20:50

Պենտագոնում դիտարկում են հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման հնարավորությունը, որոնք Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պետք է անցկացնեն կետային ռազմական գործողություններ:

«Կոմանդոսը» կմնա տարածաշրջանում շարունակելու պայքարը ահաբեկիչների դեմ՝ Սիրիայից ԱՄՆ կանոնավոր բանակի դուրսբերման ֆոնին` հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրը: Հատուկ նշանակության ոչ մեծ խմբերի կիրառումը տարբերակներից մեկն է՝ տարածաշրջանում ամերիկյան ռազմական առաքելությունը շարունակելու համար: Մյուս տարբերակները ենթադրում են ավիահարվածներ և դաշնակից քրդական ուժերի սպառազինում նաև տեխնիկայով: The New York Times-ի աղբյուրը նշել է, որ ամերիկյան «կոմանդոսը» կտեղափոխվի Իրաք, որտեղ գտնվում են ԱՄՆ 5000 զինվորականներ: Հատուկ նշանակության ուժերը պարբերաբար կմտնեն Սիրիա՝ ավարտելու համար գործողությունը:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ