ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրիտանիայի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հետնորդները թագավորական տիտղոսներ չեն կրի

Բրիտանիայի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հետնորդները թագավորական տիտղոսներ չեն կրի
23.12.2018 | 20:56

Արտասահմանյան լրատվամիջոցները պարզել են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի հետնորդները թագավորական տիտղոսներ չեն կրի և նրանց ապրուստը կապահովի ոչ թե պետական գանձարանը, այլ հենց իրենք, գրում է Woman.ru-ն: 1917-ին Ջորջ V թագավորը՝ Հարիի նախապապը, իր ընտանիքում թագավորական տիտղոս նշանակելու վերաբերյալ սահմանափակումներ է դրել:


Օրերս բրիտանական Express-ը հաղորդել է, որ Սասեքսի դքսի և դքսուհու հետնորդների կյանքը կտարբերվի նրանց զարմիկների՝ արքայազն Ջորջի, արքայադուստր Շառլոտի և արքայազն Լուիի կյանքից: Մինչ արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի երեխաները կշարունակեն կատարել արքայական ընտանիքի պարտականությունները, Հարիի ու Մեգանի երեխաները ազատ կլինեն դրանից և չեն օգտվի պետական գանձարանից: «Քանի որ Սասեքսի դքսի և դքսուհու երեխաները պաշտոնական տիտղոսներ չեն ունենա, ապագայում նրանք ստիպված կլինեն ինքնուրույն վաստակել սեփական ապրուստը»,- ասել է թագավորական ընտանիքի մասնագետ Իմոջեն Վեբերը՝ նշելով, որ այդ կարգավիճակը Մեգանի և Հարիի երեխաներին ավելի շատ ազատություն կտա, որից զրկված է բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մեծ մասը:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ