ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելի Կնեսետում քննարկվել է Հայաստանից կեղծ դիպլոմներ ստացած արաբ բժիշկների հարցը

Իսրայելի Կնեսետում քննարկվել է Հայաստանից կեղծ դիպլոմներ ստացած արաբ բժիշկների հարցը
24.12.2018 | 13:31

Իսրայելի քաղաքացի արաբ ուսանողների` Հայաստանից կեղծ դիպլոմների ձեռք բերման սկանդալային հետաքննությունը դարձել է Իսրայելի Կնեսետի քննարկման թեման: Կնեսետի աշխատանքի, սոցիալական ապահովության և առողջապահության խորհրդարանական հանձնաժողովը քննարկում է կազմակերպել, որին մասնակցում էին բազմաթիվ պատգամավորներ ու կրթության և առողջապահության նախարարության աշխատակիցներ:

Գլխավոր բանախոսը առողջապահության նախարարության կադրերի բաժնի պետ, պրոֆեսոր Շաուլ Յացիվն էր: Նա նշեց, որ ստրատեգիական լուրջ խնդիրներ կունենա երկիրը, եթե միջոցներ չձեռնարկեն ու շարունակեն ընդունել շատ ցածր մասնագիտական կրթություն տրամադրող Մոլդովայի ու Հայաստանի բժշկական հաստատություններն ավարտած ուսանողներին: Նա ասաց` շատ ուսանողներ, որ ստաժավորում են անցնում, իրենց կյանքում նույնիսկ հիվանդ չեն տեսել: «Հայաստանում վիճակն ավելի ծանր է քան Մոլդովայում, և չեմ խոսում այժմ ոստիկանության հետաքննության մասին, այլ տեղում կասկած նույնիսկ չկա, որ ուսանողները բավարար չեն սովորում, դասաժամերը քիչ են ու գործնական աշխատանքներն էլ ոչ բավարար են», - ասաց պրոֆեսոր Յացիվը:


Կնեսետի քննարկումն, ինչպես Իսրայելի մամուլն է գրում, միանշանակ չընդունվեց: Նախ՝ նիստին ներկա էին Իսրայելի արաբ բնակչության շահերը պաշտպանող պատգամավորներ Այման Ուդը և Ախմադ Տիբին: Այման Ուդը, որը գլխավորում է արաբների միացյալ ցուցակը Կնեսետում, մեղադրեց առողջապահության նախարարությանը, որ արտոնագրեր է տվել հետագայում ձերբակալված բժիշկներին: «Այդ մարդիկ հանձնել են պետական քնություններն ու աշխատում էին հենց նախարարության թույլտվությամբ և հանկարծ հայտարարում են, որ այդ մարդիկ հանցագործներ են: Այդ կերպ պետությունը ոտնահարել է նրանց իրավունքներն ու կասկածի տակ առել նրանց մասնագիտական հեղինակությունը նաև խաղացել նրանց ընտանիքների պատիվի հետ», հայտարարեց նա։


Պատգամավոր Ախմադ Տիբին, որ բժիշկ է, ասաց, թե շատ վրդովված է ոստիկանական օպերացիայի անվանումից՝ «Սպանության արտոնագիր», ու մարդկանց ձերբակալություններից, կարծես խոսքը մարդասպանների ու թմրաբիզնեսի ոլորտի հանցագործների մասին է։ Նա հավելեց, որ այսօր արաբ դեղագործներն ու բժիշկները ծանրակշիռ ազդեցություն ունեն, Իսրայելում լավագույն մասնագետներն են ու շատ արաբ բժիշկների է ճանաչում, որ ավարտել են թե Մոլդովայի, թե Հայաստանի բուհերն ու այսօր լավ մասնագետներ են: Այնուհետև քննարկումը տեղափոխվեց արաբա-հրեական հակամարտության և ռասիզմի ու խտրականության դաշտ, որով էլ ավարտվեց՝ առանց որևէ որոշման: THE MARKER թերթին հարցազրույցում առողջապահության նախարարության կադրերի բաժնի պետ, պրոֆեսոր Շաուլ Յացիվն ասել էր, որ մտադիր են Մոլդովայի ու Հայաստանի բոլոր բժշկական հաստատությունների դիպլոմների վրա արգելք դնել ու այլևս չընդունել այդ երկրներում ուսանած ուսանողների դիպլոմները:


«Նման որոշման դեպքում լուրջ դիվանագիտական խնդիրներ կծագեն Հայաստանի ու Իսրայելի միջև», - գտնում է իրավապաշտպան Հադաս Բրավեն: «Ես կարծում եմ, որ դա կլինի սխալ և ծանր որոշում, որը վատ կանդրադառնա ոչ միայն այնտեղ սովորած ուսանողների, այլև Իսրայելի ու Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա և ես հուսով եմ, որ նման որոշում չի կայացվի և քիչ հավանական է այժմ», - ասաց նա: Հադասն մի քանի տարի պայքարում է Մոլդովայի ու Հայաստանի ոչ պետական բժշկական բուհերն ավարտած արաբ ուսանողների իրավունքների համար և դատական կարգով տասնյակ գործեր է շահել: Հարցին՝ եթե նախարարությունը կայացնի նման որոշում, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, Հադասը պատասխանեց. «Իհարկե կա հնարավորություն դիմել երկրի օմբուդսմենին, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում ավելի երկար ժամանակ կպահանջվի, ուստի եթե այլընտրանք չլինի, կարելի է դատարան դիմել»։ Նա հայերի դեմ ուղղված ընդգծված դիրքորոշում չի տեսնում, ուղղակի կարծում է, որ նախարարությունը ջանում է սահմանափակել քաղաքացիների ուսուցումը արտասահմանում, սակայն յուրաքանչուր 10 բժշկից 6-ը ուսանել է արտասահմանում։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ