Տոնգայի ափերի մոտ գրանցվել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Էպիկենտրոնը գտնվել է 100 կմ խորությամբ՝ Նուկուալոֆա բնակավայրից 84 կմ հարավ: Նախնական տեղեկությունով՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: