ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նետանյահուն ճիշտ կաներ` Էրդողանին հայելի նվիրեր

Նետանյահուն ճիշտ կաներ` Էրդողանին հայելի նվիրեր
24.12.2018 | 13:39

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ պետական ահաբեկչության քաղաքականություն վարելու մեջ: «Որպես Թուրքիայի նախագահ՝ ես ճնշվածների ձայնն եմ և ձեռնարկում եմ բոլոր քայլերը ճնշվածներին օգնություն ցույց տալու համար, իսկ իսրայելական կառավարության ղեկավարը ճնշողների ձայնն է, նա չարիք է սերմանում՝ պետական ահաբեկչությամբ զբաղվելով»` հայտարարել է Էրդողանը Ստամբուլում հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով՝ Իսրայելը պետք է «պատասխան տա չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար»:
Ուրբաթ չորս պաղեստինցի է զոհվել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով Գազայի հատվածի սահմանի երկարությամբ: Հրազենային վնասվածք էր ստացել 40 պաղեստինցի, այդ թվում՝ երկու լրագրող:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ