Միջազգային ներդրողները 2018-ին ռուսական հիմնադրամներից դուրս են բերել 2013-ից սկսած ամենամեծ գումարը, որը գերազանցել է 1 մլրդ դոլարը, գրում է «Կոմերսանտը»՝ հիմնվելով BofA Merrill Lynch-ի տվյալների հիման վրա արված սեփական հաշվարկներին: 12 ամսում ռուսական հիմնադրամներից դուրս է բերվել 1 մլրդ դոլար: Ավելի շատ գումար ռուսական հիմնադրամներից դուրս էր բերվել 2013-ին՝ 3,1 մլրդ: Միջազգային ներդրողների բացասական տրամադրվածությունը Ռուսաստանի նկատմամբ պահպանվել է: Միայն հունվարին են ռուսական հիմնադրամներն արձանագրել ներդրումների հոսք՝ 500 մլն դոլար: Թերթը ստեղծված իրավիճակը կապում է Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակի, օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հետ: