ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գլխատել են Նիկոլ Փաշինյանի արձանը

Գլխատել են Նիկոլ Փաշինյանի արձանը
24.12.2018 | 13:43

Հայաստանի հպարտ քաղաքացիները վնասել են Վանաձոր Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը: Համացանցում տարածված լուսանկարում երևում է, որ չկա արձանի գլուխը: Քանդակը կոչվում է «Իմ քայլը» և խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը: Ավելի վաղ կոտրել էին արձանի ոտքը:

Դիտվել է՝ 772

Մեկնաբանություններ