Նախատեսվածից երկու ամիս շուտ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելու որոշման մասին Պենտագոնի նախկին ղեկավար Ջեյմս Մետիսը տեղեկացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից` հաղորդում է CNN-ը: Նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրել է անձամբ չտեղեկացնել Մետիսին և հանձնարարել է պետքարտուղարին:
Պոմպեոն զանգահարել է Պենտագոնի ղեկավարին և հայտնել, որ պաշտոնը նախատեսվածից շուտ է լքելու: