Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայտնի դերասաններ Մեթին Աքփինարի և Մուջդեթ Գեզենի դեմ` նախագահ Էրդողանին քննադատելու համար: Դերասանները դեկտեմբերի 21-ին Halk TV ընդդիմադիր հեռուստաընկերության եթերում հայտարարել էին, որ Թուրքիան ժողովրդավարական կառավարության սուր անհրաժեշտություն ունի. «Հակառակ պարագայում երկրի ղեկավարներին մի օր կարող են գլխիվայր կախել, կամ թունավորել»:
Դատախազությունը հայտարարել է, որ Աքփինարը և Գեզենն արդեն հրավիրվել են հարցաքննության: Դատախազությունը դերասանների նկատմամբ ակտիվ գործողությունների է դիմել այս թեմայի շուրջ նախագահ Էրդողանի հայտարարությունից հետո: Թուրքիայի նախագահը ասել էր. «Դրանք կեղծ դերասաններ են, որ ծանր գին են վճարելու այդ ամենի համար»: