ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է Հաշոգիի սպանության հարցը ներկայացնել ՄԱԿ–ի քննությանը

Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է Հաշոգիի սպանության հարցը ներկայացնել ՄԱԿ–ի քննությանը
24.12.2018 | 22:54

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աշխատում է այլ երկրների հետ՝ մտադրված լինելով սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հարցը ներառել ՄԱԿ օրակարգում: Հաշոգին, որ թղթակցել է Washington Post թերթին և 2017-ից ապրում էր ԱՄՆ–ում, հոկտեմբերի 2-ին Թուրքիայում անհետացել, երբ մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են հյուպատոսության հաղորդագրությունը, որ նախնական տեղեկություններով՝ Հաշոգին մահացել է, նրա մահված պատճառ է դարձել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճը։ Սաուդյան Արաբիայի թագավորը ազատել է երկրի Ընդհանուր հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ահմեդ աս Ասիրիին և թագաժառանգի խորհրդական Սաուդ ալ Քահթանին։

«Թուրքիան շարունակում է սպանության համակողմանի քննությունը։ Մի քանի այլ երկրների հետ համատեղ մենք շարունակում ենք աշխատանքը այդ հարցը ՄԱԿ օրակարգում ներառելու համար», - ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում։ Անկարան սպասում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Թուրքիայի և համաշխարհային հանրության հետ կիսվեն երկրում անցկացված հետաքննության արդյունքներով։

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ