ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանում կանխատեսվում է ՀՆԱ աճի տեմպերի նվազում

Չինաստանում կանխատեսվում է ՀՆԱ աճի տեմպերի նվազում
24.12.2018 | 22:57

Չինաստանում ՀՆԱ-ի աճի տեմպերը 2019-ին կարող են կրճատվել մինչև 6,3 տոկոս, ասվում է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույցում: «2018-ի սկզբին համաշխարհային տնտեսությունը շարունակում էր վերականգնման նշաններ դրսևորել, հիմնական ապրանքների գները կրկին սկսել են աճել, գլոբալ արժեզրկումը հարաբերական կայունություն էր ցուցաբերում: Հաշվի առնելով նոր միտումները, նախնական կանխատեսման համաձայն, երկրի տնտեսության աճը 2018-ի արդյունքներով կկազմի մոտ 6,6 տոկոս», - ասված է զեկույցում:

2019-ին իրադրությունն աշխարհում էլ ավելի անորոշ է լինելու, և ըստ նախնական կանխատեսումների, Չինաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերը կդանդաղեն 0,3 տոկոսային կետով և կկազմեն 6,3 տոկոս: Ինչպես նշել են ակադեմիայի վերլուծաբանները՝ ՀՆԱ-ի նույնիսկ 6,3 տոկոս աճի ցուցանիշով համաշխարհային տնտեսության զարգացման մեջ Չինաստանի ներդրումը դեռ կմնա առավել ծանրակշիռներից մեկը, տնտեսության «կտրուկ անկում» չի սպասվում:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ