Անցյալ շաբաթը կատարելապես ապացուցեց Վաշինգտոնում հեղինակավոր կառավարության վրա Դոնալդ Թրամփի նախագահության ապակառուցողական ազդեցությունը, որ պետք է անհանգստացնի բոլոր ամերիկացիներին՝ անկախ քաղաքական հայացքներից՝ գրում է Bloomberg-ը: Նշվում է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի՝ «Թրամփի վարչակազմի վերնախավի վերջին փորձառու և հարգված մասնագետներից մեկի» հրաժարականը։ Հեռանում է Թրամփին Թրամփից պաշտպանող սակավաթիվ մարդկանցից մեկը՝ նշում է թերթը և անդրադառնում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցմանը, որի պատճառը Սպիտակ տան և Կոնգրեսի տարաձայնություններն են սահմանային պատի կառուցման շուրջ։
Այդ ամենին հավելում են Թրամփի սկսած առևտրային պատերազմները, որ անհանգստացնում են ներդրողներին։ «Թրամփը անխոհեմ, զգացմունքային և անիմաստ քաոսային մոտեցում է ցուցաբերում աշխատանքին, նա մեկուսացված անձ է Օվալային գրասենյակում»,- գրում է թերթը: