ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արման Եղոյան. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ

Արման Եղոյան. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ
24.12.2018 | 22:59

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ` ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նախագծի տարբերակին, որի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարից, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է:
«Գերատեսչությունների հետ քննարկելուց հետո միայն կարելի կլինի խոսել նախագծի առաջին տարբերակի մասին: Հիմա կա տարբերակ, որը դրված է ներքին շրջանառության մեջ»,- ասաց Արման Եղոյանը:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ