ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վիգեն Հակոբյան. Հայաստանը «ցավոտ» հարցերում Ռուսաստանի կողքին է

Վիգեն Հակոբյան. Հայաստանը «ցավոտ» հարցերում Ռուսաստանի կողքին է
24.12.2018 | 23:00

«Հեղափոխությունից կամ իշխանափոխությունից հետո, հասկանալի էր, Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆորմատը պետք է ենթարկվեր որոշակի փոփոխությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և հավելեց, որ միջպետական հարաբերություններում միշտ զգալի նշանակություն են ունենում միջանձնային հարաբերությունները:

Նրա կարծիքով՝ այժմ որոշակի միջանձնային խնդիրներ կան. «Այնուամենայնիվ, գլոբալ առումով, կարծում եմ, հարաբերություններում շատ մեծ խնդիրներ գոյություն չունեն. կան ընդամենը տակտիկական խնդիրներ: Պուտինը բալանսի դեր է խաղում: Որքան Ռուսաստանն է Հայաստանին անհրաժեշտ որպես ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակից, այսօրվա աշխարհում այսօրվա Ռուսաստանի համար գուցե ոչ պակաս կարևոր է Հայաստանը»: Վիգեն Հակոբյանը համամիտ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում փոխել է իր հռետորաբանությունը, սակայն ինքն ավելի կարևորում է կոնկրետ գործընթացները. «Հայաստանը, այնուամենայնիվ, ստրատեգիական հարցերում, ցավոտ հարցերում այս 7 ամիսների ընթացքում եղել է Ռուսաստանի կողքին»:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ