ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երեմ Սիմոնյան. Սփյուռքի հետ պետք է հաշվի նստել

Երեմ Սիմոնյան. Սփյուռքի հետ պետք է հաշվի նստել
24.12.2018 | 23:02

Այսօր հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը, համաձայն որի՝ 17 նախարարությունից ունենալու ենք 12-ը։ Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, կանոնադրությունն էլ ուժը կորցրած է ճանաչվում։ Ինչո՞ւ կոնցեպտուալ ու փաստերի հիման վրա չեք համարում նման որոշումը, նախարարության գործունեության վերաբերյալ որևէ հետազոտություն արվե՞լ է «Առաջին լրատվական»-ի հարցին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը պատասխանեց․ «Պետք է նշեմ, որ այս պահին Սփյուռքի նախարարությունը ոչ թե հանդես է գալիս կառավարության դեմ, որը առանց խոր ուսումնասիրության ներկայացրել է օրենքի նախագիծ, ուղղակի մենք ուզում ենք հստակ ֆիքսել․մենք ուզում ենք աջակցել, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի յոթ կետերը չձախողի»։

«Օպտիմալացում ասելով, ես կարծում եմ, որ անձնակազմի մի որոշ մասը պետք է կրճատվեր՝ օպտիմալացվեր բառիս բուն իմաստով և ինստիտուտը շարունակեր իր գործունեությունը։ Բայց նախագծի մեջ հստակ գրված է, որ նախարարությունը դադարեցնում է գործունեությունը»,- հավելեց Երեմ Սիմոնյանը։ Երեմ Սիմոնյանը նաև ասաց, որ այս պահին նախարարությունը որևէ այլ նախարարության կամ վարչության մեջ ներառելու քննարկում չկա։

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ