ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա

Դաշնակցությունը մնում է քաղաքական բեմի վրա
24.12.2018 | 23:04

ՀՅԴ խորհրդարանում ներկայացված չի լինելու, շարունակելու է իր աշխատանքը, իշխանությունների դրական գործերի նկատմամբ ցուցաբերելու է դրական կեցվածք, բացասականների համար արտահայտելու է իր մտահոգությունը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«ՀՅԴ-ն արդեն գոնե առաջիկա 5 տարում խորհրդարանում ներկայացված չի լինելու: 1995-1998-ից ՀՅԴ-ն ԱԺ-ում ներկայացված չի եղել, սակայն շարունակել է գործել և հիմա էլ կշարունակի գործել, աշխատանքը կկատարի և իր տեսակետները կհասցնի ժողովրդին: Դաշնակցությունն իշխանությունների դրական գործերին դրական կեցվածք կցուցաբերերի, իսկ այն, ինչ որ մտահոգիչ է, կարտահայտի այդ մտահոգությունները: ՀՅԴ-ն մնում է քաղաքական բեմի վրա»,- նշեց Մանոյանը: Անդրադառնալով ՀՅԴ Բյուրոյի աշխատանքներին՝ նա ընդգծեց, որ փոփոխություններ են եղել: «Կան մարդիկ, ովքեր 2000-ից Բյուրոյում են և կան 2015-ից հետո եկողներ: Փոփոխություն միշտ էլ եղել է։ Եվ հիմա Գերագույն ժողովը կարող է ինչ-որ փոփոխություններ բերել»,- նկատեց Մանոյանը: Նա հավելեց, որ Հայաստանում Գերագույն ժողովը կորոշի աշխատանքների ընդհանուր ուղղությունը: Ժողովը մշակելու է կուսակցության ռազմավարությունը:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ