ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Թրամփին Թուրքիա է հրավիրել

Էրդողանը Թրամփին Թուրքիա է հրավիրել
25.12.2018 | 13:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 2019-ին Թուրքիա է հրավիրել` հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլիին: «Դեռևս հստակ ոչինչ չի ծրագրվում, նախագահը բաց է ապագայում պոտենցիալ հանդիպման համար»,-ասել է նա:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս ասել է, որ Էրդողանը Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրան հրավիրել է Անկարա, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: «Պարոն Թրամփն ասել է, որ 2019-ին կայցելի Թուրքիա», - ասել է Էրդողանի խոսնակը: Սպիտակ տանը լուրը չեն հաստատել: Ի պատասխան Քալընի հայտարարությանը՝ Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին հայտնել է, որ նախագահ Թրամփը Թուրքիա այցի հետ կապված հստակ ծրագրեր դեռ չունի:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ