ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապը սուրբծննդյան պատարագ է մատուցել

Հռոմի պապը սուրբծննդյան պատարագ է մատուցել
25.12.2018 | 13:19

Սուրբ Ծննդի գիշերը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում սուրբծննդյան պատարագ է մատուցել, գրում է Corriere օրաթերթը:
Հռոմի պապը խոսել է Հիսուսի ծննդավայրի՝ Բեթղեհեմի կարևորության մասին:


«Բեթղեհեմ» բառը նշանակում է «հացի տուն»: Այս տանն է, որ Տերը հյուրընկալում է մեզ: Նա գիտի, որ մենք հացի կարիք ունենք, սակայն գիտի նաև, որ աշխարհի ամբողջ ուտելիքը չի կարող հագեցնել մարդու սիրտը»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդը դարձել է ագահ և արյունարբու: «Շատերին թվում է, թե կյանքի իմաստն առատությունն ու նյութական բարիքներին տիրելն է, մինչդեռ կյանքի շարժիչ ուժը սերն է, մեծահոգությունը»,-ասել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ