«Ժամանակը» գրում է. «Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կառավարությունը չի կողմնորոշվում կառուցվածքային փոփոխությունների հարցում՝ մտավախություն ունենալով, որ հապճեպ որոշումների արդյունքում կարող են կազմաքանդել ամբողջ պետական կառավարման համակարգը: Մեծ մտավախություն կա առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունների միավորման հարցում, քանի որ այլ երկրների փորձը ցույց է տվել, որ դա գրեթե միշտ հանգեցրել է սոցիալական քաղաքականության տապալման»: