Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրահանգով վերսկսվելու է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը։
«Վերջին ժամանակահատվածում «ասֆալտին փռելու» բառակապակցությունը շատ շահարկվում է»` «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում մանրամասնեց Օսիպյանը՝ շարունակելով. «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք տանում։ Կա համապատասխան հանձնարարական իմ կողմից, բոլորին զգուշացվել է՝ ով կընդունի, կընդունի։ Եվ օգտվելով առիթից ասեմ՝ հենց վաղը սկսվելու է այդ գործընթացը։ Եթե որևէ մեկը հայտնվի երկրորդ մեքենայով, իհարկե՝ ժողովրդի ասած՝ կփռենք ասֆալտին»։