ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հակընդդեմ ակցիաներ անցկացվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև

Հակընդդեմ ակցիաներ անցկացվեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև
25.12.2018 | 23:31

Մի խումբ քաղաքացիներ այսօր պաստառներով Ռուսաստանի դեսպանատան առջև էին՝ պահանջելով, որ դեկտեմբերի սկզբին Գյումրիում հայ կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողին հանձնեն հայկական կողմին։

«Ռուսաստանի դեսպանությունից չիջավ որևէ մեկը: Մեզ առաջարկվեց այն ուղղակի արկղը գցել: Սա վկայում է, որ Ռուսաստանի դեսպանությունը պատրաստ չէ լսել Հայաստանի քաղաքացիների պահանջները: Ռուսաստանի դեսպանությունը և Մոսկվան վստահ է, որ Հայաստանի քաղաքացիների հետ կարող է վարվել այնպես, ինչպես Կալինինգրադի մարզի քաղաքացիների հետ», - ասաց ակցիայի կազմակերպիչներից լրագրող Նարինե Դիլբարյանը: Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը չքաղաքականցնելու կոչեր են հնչել և վարչապետի պաշտոնակատարի, և Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կողմից: Բայց նրա կարծիքով, 102-րդ ռազմաբազայի շուրջ տեղի ունեցող զարգացումները քաղաքական հարցեր են. «Մենք ձևավորում ենք նոր Հայաստանի քաղաքական օրակարգը, և սա է մեր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը: Այո, սա քաղաքական խնդիր է: Հայաստանի քաղաքացիների կյանքի, անվտանգության խնդիր է, որովհետև մենք չգիտենք այդ ռուս զինծառայողը երբ, որտեղ, ում կհանդիպի և ինչ վայրագություններ կիրականացնի»:
Այս ակցիայից հետո մեկ ժամ անց Ռուսաստանի դեսպանատան մոտ եկան Հայաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները՝ հայտնելու ռուսներին, որ Հայաստանին պետք է 102-րդ ռազմաբազան։

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ