ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինի հետ

Էրդողանը մտադիր է հանդիպել Պուտինի հետ
25.12.2018 | 23:33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու համար:

«Այսօր կամ վաղն իմ գործընկերները կայցելել Մոսկվա, կքննարկեն Սիրիայի իրավիճակը, իսկ դրանից անմիջապես հետո, ես ենթադրում եմ, որ Պուտինի հետ բանակցություններ կունենամ: Կարծում եմ, դա դեմ առ դեմ հանդիպում կլինի», - լրագրողներին ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ