ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ֆինանսների նախարարին

Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել ֆինանսների նախարարին
25.12.2018 | 23:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին աշխատանքից ազատելու մասին: Նա կարող է որոշում ընդունել՝ կապված ԱՄՆ ֆոնդային բորսայի ցուցանիշների հետ: Թրամփը հետաքրքրվել է վարչակազմի անդամների և Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերեմ Փաուելի հանդիպումներով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:


Թրամփի կարծիքով՝ Փաուելի հետ հանդիպումները կարող են սպառնալիքի տակ դնել Մնուչինի հանդեպ վստահությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգն անվանել էր ԱՄՆ տնտեսության միակ խնդիրը և մեղադրել կառույցին շուկայի վիճակի համար:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ