ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՀԱՊԿ կանոնադրության մեջ և պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունների ստորագրման մասին կառավարության առաջարկը: Նախագծով հստակեցվում են պայմանագրով հետաքրքրված պետություններին ՀԱՊԿ «գործընկեր» և «դիտորդ» կարգավիճակների տրամադրման կարգն ու չափանիշները: Խոսքը վերաբերում է 2002-ի հոկտեմբերի 7-ի տվյալներով ՀԱՊԿ կանոնադրության մեջ և 1992-ի մայիսի 15-ի տվյալներով հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրություններին: Հրամանագրում ասվում է, որ նպատակահարմար է համարվում իրականացնել արձանագրությունների ստորագրումը ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի ընթացքում:
Մեկ այլ հրամանով՝ կառավարությունը հավանություն է տվել և ստորագրման համար նախագահին ներկայացրել փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ ՀԱՊԿ խորհրդի կազմում կարող են ներառվել ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այլ նաև կառավարության ղեկավարները: