ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան ծրագրում է սկսել ռազմական գործողություն Եփրատի արևելքում

Թուրքիան ծրագրում է սկսել ռազմական գործողություն Եփրատի արևելքում
25.12.2018 | 23:37

Թուրքիան մտադիր է հնարավորինս շուտ սկսել Սիրիայում ռազմական գործողություններ Եփրատից դեպի արևելք` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ գրում է Hurriyet-ը: Անկարան կհամագործակցի Վաշինգտոնի հետ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերման ընթացքում, որպեսզի «այն չծառայի YPG-ի (Քրդական ինքնապաշտպանական ուժեր) շահերին»:


«Մենք լի ենք Եփրատի արևելք գնալու վճռականությամբ: ԱՄՆ-ը ճանաչում են Մանիբիջում տեղի ունեցած հետաձգումը»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ