ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀԱՊԿ. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու համաձայնությունները կայացվել են անձնական հանդիպումների եղանակով

ՀԱՊԿ. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու համաձայնությունները կայացվել են անձնական հանդիպումների եղանակով
25.12.2018 | 23:38

ՀԱՊԿ վեց անդամներից հինգը, բացի Հայաստանից, պաշտոնապես հավանություն են տվել Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում`
հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ գրում է komersant-ը: Նրա խոսքով՝ 2018-ի դեկտեմբերի 24-ի դրությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման վերաբերյալ համաձայնեցման ընթացակարգը շարունակվում է: «Որոշման ստորագրումը անհատական կարգով է կազմակերվել», – ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետության ղեկավարի հետ նրա անձնական հանդիպումների եղանակով: Զայնետդինովը հաղորդել է, որ դեկտեմբերի 12-20-ը հանդիպումներ են անցկացվել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և ՌԴ նախագահների հետ: Հանդիպումների ժամանակ, նրա հաղորդմամբ, նախագահները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:
«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումն ավելի ուշ ժամկետի է տեղափոխվել»,- նշել է նա: Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը, կատարելով կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի Հանրապետության ղեկավար Սորոնբեյ Ժեենբեկովի հանձնարարականները, Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի եւ ՀԱԽ-ի որոշումների նախագծեր է պատրաստել: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին ՀԱՊԿ անդամ պետություններում քննարկելու համար»,- ասել է նա:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ