ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երևանի քաղաքապետարանում կներդրվի պարգևատրումների հոլանդական համակարգը

Երևանի քաղաքապետարանում կներդրվի պարգևատրումների հոլանդական համակարգը
25.12.2018 | 23:43

Երևանի քաղաքապետարանում հաջորդ տարի կներդրվի աշխատակիցների պարգևատրումների հոլանդական համակարգը` Երևանի ավագանու նիստում այսօր Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով 1.2 մլրդ դրամով ավելանում են քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումների գումարները՝ հասնելով ռեկորդային 1 մլրդ 991.4 մլն դրամի: Հայկ Սարգսյանն ասաց, որ հոլանդական համակարգ են ներդնում, որն աշխարհում արդյունավետներից մեկն է: «Այն ենթադրում է աշխատակիցների աշխատանքի կատարողականի և ծրագրավորման հիման վրա հասնել աշխատակիցների օբյեկտիվ չափանիշներով գնահատման ռեյտինգավորման արդյունքներ, որոնք կբերեն պարգևատրման ֆոնդի առավել արդյունավետ և սուբյեկտիվ դատողություններից առավելագույնս զերծ բաշխումների: Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատող նախ և առաջ տարվա կամ հաշվետու ժամանակաշրջանի համար նախանշում է իր աշխատանքային ծրագիրը: Այս համակարգի հիմքում ընկած են աշխատակցի կողմից և նրա ստորաբաժանման կանոնադրությամբ ամրագրված ամբողջական գործառույթների գույքագրում և դրա արդյունքում աշխատանքի պլանավորում՝ ամբողջ տարվա կամ եռամսյակի համար: Արդյունքում՝ տարվա կամ եռամսյակի ավարտից հետո իր գործընկերները և ղեկավարներն իրականացնում են համակարգի կողմից նախանշված չափանիշների բաշխման գնահատում տվյալ աշխատակցի վերաբերյալ»,- ասաց նա:


Ըստ փոխքաղաքապետի՝ գնահատման հիմքում ընկած են ինչպես աշխատանքը, այնպես էլ միջանձնային հարաբերությունների վերաբերյալ գնահատումը: Արդյունքում աշխատակիցն ստանում է աշխատանքի կատարողականի գործակից, այդ գործակիցը կիրառվում է աշխատավարձի և պարգևատրման ֆոնդի հարաբերակցության ցուցանիշի նկատմամբ, արդյունքում՝ ձևավորվում է աշխատակցի պարգևատրման չափը: ՙՍա առավել պոպուլյար և ընդունելի համարված և առավել էֆեկտիվ համակարգերից մեկն է: Ինչո՞ւ ենք այս համակարգի վրա կանգ առել, ուղղակի համարել ենք, որ առավել արդյունավետն է, որովհետև արդեն իսկ գործում է բազմաթիվ մեծ կորպորատիվ հիմնարկներում, կիրառելի է թե մասնավոր, թե պետական համակարգերու՚,- ասաց նա:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ