ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բուռն վիճաբանություն Երեւանի ավագանու նիստում

Բուռն վիճաբանություն Երեւանի ավագանու նիստում
25.12.2018 | 23:44

Երևանի ավագանու այսօրվա նիստում բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» և «Լույս» խմբակցությունների անդամների միջև: Նախքան այդ թեժ բանավիճեցին «Լույս» խմբակցության անդամներն ու քաղաքապետ Հայկ Մարությանը:


Տրանսպորտի ոլորտի բարեփոխումների շուրջ Դավիթ Խաժակյանն ու Հայկ Մարությանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին: Դավիթ Խաժակյանը Մարությանին մեղադրեց, որ ուշացնում է տրանսպորտի ոլորտի բարեփոխումները: Հայկ Մարությանը դիմեց «Լույս» խմբակցության անդամներին. «55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ և ոչ մի բան չեք արել»: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պատասխանեց Մարությանին: «Դուք 55 հազար դրամ ասում եք այն մարդկանց, ովքեր ձեզ համար հիմնել են ավագանու համակարգը: Այո, Ելք խմբակցությունն է հիմնել ավագանի ասած համակարգը: Կարող ենք թվել վերելակների բազում վերանորոգումները, քաղաքի փողոցների բազում լուսավորություններ՝ 55 հազար դրամով արված: Կարող ենք թվել բազում ապօրինի շինություններ, որոնք 55 հազար դրամով մենք չենք թողել, որ կառուցվեն, կարող ենք ասել բազում ծառեր, որոնք թույլ չենք տվել, որ կտրեն, 55 հազար դրամով: 55 հազար դրամով մենք վերանորոգել ենք բազում տանիքներ: 55 հազար դրամով մենք եղել ենք Թբիլիսիում ու Արցախում, որտեղից փորձ է ձեռք բերել ու բերել Հայաստան: Բայց այդ գումարները նույն գործի համար, դուք՝ պարոն քաղաքապետ, բյուջեից եք դուրս գրում: Եվ վերջապես, Ելք խմբակցության 55 հազար դրամի շնորհիվ այսօր եղել է հեղափոխություն երկրում: Այդ 55 հազար դրամի շնորհիվ դուք այսօր քաղաքապետ եք»,- հայտարարեց Անի Խաչատրյանը:


Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ ամեն մի փրկված ծառի դիմաց ինքը կարող է հազարավոր ծառեր նշել, որոնք հատվել են, կարող է հարյուրավոր տանիքներ նշել, որոնք չեն վերանորոգվել: «Այսինքն՝ դուք ոչ մի հարց հիմնավոր չեք լուծել: Ուղղակի ասելով չի, ասելուց պետք է հասկանալ նաև, թե ինչ է ասվում: Այն, ինչ դուք 55 հազար դրամով էիք անում, ես ոչ ավագանու անդամ էի, ոչ քաղաքապետ էի, անվճար էի անում: Անվճար բազմաթիվ պրոցեսների եմ մասնակցել, որոնք շատ դրական արդյունք են ունեցել: Ինձ պետք չի այդ 55 հազար դրամը, ես նույնն անվճար եմ արել»,- ասաց քաղաքապետը:


Այնուհետև Հայկ Մարությանն անդրադարձավ աղբահանության մասին իրեն ներկայացվող մեղադրանքներին: «Երբ պարոն Խաժակյանը խոսում է Սանիտեկի պայմանագրի մասին, իբր իմացություն ցուցաբերելով, միևնույն ժամանակ չի նշում, որ երբ ինքը ավագանու անդամ էր այստեղ, այդ պայմանագիրն ընդհանրապես սխալ էր վարվում, չէր վարվում: Մենք առաջինը, որ եկել ենք այստեղ, ասել ենք՝ հլը բերեք այդ պայմանագիրը, տեսնենք ինչը ոնց է, մենք պարզեցինք, որ պայմանագիրը չի վարվել, ոչ մի կետ, որ պետք է ի սկզբանե քաղաքապետարանի ու Սանիտեկի միջև լիներ, ընդունված կետեր կային, որոնք պետք է գործեին, որ այդ պայմանագրի վրա կարողանաս ինչ-որ պրոցես սկսել, դրանք դու մի ասա գոյություն չունեն: Եվ դա ձեր այստեղ լինելու ժամանակ էր, պարոն Խաժակյան, բայց դուք դրա մասին չգիտեիք»,- ասաց քաղաքապետը: Դավիթ Խաժակյանն ի պատասխան հարցադրում արեց՝ իսկ Սանիտեկին ո՞ւմ ակցիաների ու դիմումների շնորհիվ տուգանեցին:
«Լույս» խմբակցության անդամներին փորձեցին սաստել «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Հերիք է շոուն ու լրագրողների համար հայտարարություններն աշխատանքի հետ խառնեք: Իսկականից արդեն հերիք ա»,- ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: «Երևի մարդ վատացա՞վ»,- հարցրեց Դավիթ Խաժակյանը: «Մարդը ձեր մոտ ա վատացե: Որ շատ բան չենք ուզում ասել…»,- արձագանքեց Իզաբելա Աբգարյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամները նաև հայտարարեցին. «Պարտավոր են եղել, 55 հազար դրամով այդ աշխատանքներն արել եք, մի շեշտեք՝ 50 հազար դրամով եք արել, թե 100 հազար»:

Դիտվել է՝ 534

Մեկնաբանություններ