Այսօր տեղական ժամանակով ժամը 00:09 գրանցվել է հյուսիսային լայնության 41.02 աստիճան և արևելյան երկայնության 43.98 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալլ ուժգնությամբ: