ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ի և «Իմ քայլի» ոչ բանակցություն կա, ոչ համաձայնություն

ԲՀԿ-ի և «Իմ քայլի» ոչ բանակցություն կա, ոչ համաձայնություն
26.12.2018 | 14:52

«Ժամանակը» գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, ԲՀԿ խմբակցությունը դեռևս նիստ չի հրավիրել, և դեռ հայտնի չէ, թե ում է առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու:


ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ քայլը» դաշինքը, որը խորհրդարանում ունի որակյալ մեծամասնություն: Իսկ մինչև այս պահը ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև այս հարցում ոչ բանակցություն կա, ոչ համաձայնություն»:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ