ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում

Նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում
26.12.2018 | 14:54

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» դաշինքում ԱԺ առաջին նստաշրջանին ընդառաջ բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Նորաթուխ պատգամավորների համար «թրեյնինգներ» են կազմակերպվում Լենա Նազարյանի «հմուտ» ուսուցչական հայացքի ներքո, որ յուրացնեն «ԱԺ կանոնակարգ» օրենքը և նիստերի ժամանակ չխայտառակվեն։

Ամենաուշագրավը սենյակների բաշխման հարցն է։ Որոշվել է ժերեբյովկա անել, որ արդար լինի։ Սենյակներ կան, որ պետք է 2-2 նստեն, շատերը չեն համաձայնում, դրա համար էլ նման որոշում է կայացվել: Ե՞րբ է լինելու «ժերեբյովկան»։ «Չգիտենք, գիտենք, որ Լենան նստելու է Արփինեի սենյակում, Ալենը` Շարմազանովի, հանձնաժողովների նախագահներն անգամ ժերեբյովկայով են քաշելու սենյակները»` ասել են թերթին:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ