ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև Ամանոր

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել մինչև Ամանոր
26.12.2018 | 15:03

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև Ամանոր պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել՝ անհետաձգելի որոշումներ կայացնելու համար` հաղորդում է BELTA-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյմոնտին: Նա հայտարարել է, որ դա կապված է «խնդրի էության մեջ ավելի խոր ներթափանցելու» Պուտինի ցանկության հետ՝ դրանք լուծելու համար ուղիներ գտնելու նպատակով: Նրա խոսքով՝ հանդիպման օրը կհամաձայնեցնեն՝ հաշվի առնելով նախագահների օրակարգը: «Նշվել է որոշ դիրքերից հետ մնալու և տվյալ գործընթացներն ակտիվացնելու մտահոգության մասին»,-նախորդ հանդիպման մասին խոսելով՝ ասել է Էյմոնտը: Նա հավելել է, որ խոսքը, օրինակ, միասնական արդյունաբերական քաղաքականության մասին է: Մամուլի խոսնակը բանակցությունները կառուցողական է անվանել:
Կրեմլը հաստատել է երկու առաջնորդների՝ հանդիպելու պայմանավորվածությունը:
«Պայմանավորվել են մինչև Ամանոր հանդիպման մասին»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Լուկաշենկո-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ