Ռուսաստանը եւ Բելառուսը կստեղծեն հատուկ աշխատանքային խումբ՝ տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Նրա խոսքով՝ նպատակը «երկու երկրների կառավարություններին վերաբերող հրատապ հարցերի» ինտեգրման և լուծման վերաբերյալ առաջարկներ պատրաստելն է:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կազմված կլինի կառավարության ներկայացուցիչներից», – ասել է Սիլուանովը: