ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնի են Գրողների միության ամենամյա մրցանակակիրները

Հայտնի են Գրողների միության ամենամյա մրցանակակիրները
26.12.2018 | 15:07

Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխությանը պարգևների արժանացան գրողներ, որոնց ստեղծագործությունները լավագույնն են ճանաչվել տարվա ընթացքում: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հայտնեց, որ արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվում է Ֆելիքս Բախչինյանին՝ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքի համար: Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը տրվեց Նորայր Գրիգորյանին՝ «Ամեն առավոտ» գրքի համար, հրապարակախոսություն ժանրում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի արժանացավ Արևշատ Ավագյանը՝ «Տիեզերքի սրտխփոցը» գրքի համար: Դրամատուրգիայի ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակ ստացավ Գուրգեն Խանջյանը: Գրականագիտության ժանրում մրցանակը տրվեց Արմեն Ավանեսյանին՝ «Անկախության պոեզիան» գրքի համար, թարգմանություն ժանրում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի արժանացավ Լևոն Բլբուլյանը՝ «Քառյակներ» գրքի համար, մանկական գրականության ժանրում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը տրվեց Խաչիկ Մանուկյանին՝ «Փոքրի զորավարը» գրքի համար: Սևանի հանգստյան տան սահմանած մրցանակը հանձնվեց Սաթենիկ Մկրտչյանին՝ «Այրված կենդանակերպ» գրքի համար, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սահմանած մրցանակների արժանացան Ժաննա Աբրահամյանը՝ «Ձմեռ պապին ու տղան», և Շանթ Մկրտչյանը՝ «Վերադարձ Փանջիռուդ» գրքերի համար:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ