ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ` ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը. «Այսօր միջնորդություն կներկայացնենք դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Հուսով ենք, որ դատարանը մինչև տարեվերջ կքննի միջնորդությունը»: Հարցին, թե գրավի չափ սահմանելո՞ւ են, թե՞ թողնելու են դատարանի հայեցողությանը, պաշտպանն ասաց, որ թողնելու են դատարանի հայեցողությանը: