ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, նշանակվել պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին

Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, լինելով օտարերկրյա քաղաքացի, նշանակվել պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին
26.12.2018 | 15:11

«ՀՀ ՊՆ նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որն այժմ «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՌԴ քաղաքացի է: Հատուկ քննչական ծառայությունն օրերս ՌԴ-ից ստացել է քաղաքացիությունը հավաստող պաշտոնական գրություն: Միաժամանակ, ՀՔԾ-ն լրացուցիչ հարցում է ուղարկել պարզելու, թե Հարությունյանը ե՞րբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա շատ կարևոր է, որովհետև Հարությունյանը ժամանակին լրջագույն պաշտոններ է զբաղեցրել պետական համակարգում. 1994-2007-ին եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՊՆ առաջին տեղակալ, 2007-ի ապրիլից 2008-ի ապրիլը՝ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև մինչև 2018թ.` ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ:


Եթե ճիշտ են ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն ձեռք է բերել դեռ 2002-ից, գործ ունենք հերթական խայտառակության հետ: Օտարերկրյա քաղաքացին նշանակվել է պաշտոնի, որն առնչվում է ՀՀ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Կարևոր է պարզել՝ երբ է Հարությունյանը հաջողացրել ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, այն ժամանակվա իշխանությունները, նաև իրավապահ համակարգը տեղյա՞կ են եղել այս ամենից:
Բացի այդ, անհրաժեշտ է պարզել՝ իրավական առումով այն ժամանակ արդյոք թույլատրված էր օտարերկրյա պետության քաղաքացուն այնպիսի պաշտոնի նշանակելը, որն առնչվում է ՀՀ պետական, ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ: Այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները չեն բացառում նոր քրեական գործի հարուցումը:
Պարզապես, ամեն ինչ կախված է ՌԴ ուղարկված լրացուցիչ հարցման պատասխաններից»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ