Պետական պարտքը 2019 -ի վերջին կկազմի մոտավորապես 7,5 միլիարդ դոլար, որից 6,913-ը կառավարության պարտքն է: Ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն, այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 765 միլիոն 500 հազար դոլար, որ անցած տարվա վերջի համեմատ պակաս է 9 միլիոն 100 հազար դոլարով: Եթե մինչև տարվա վերջ Հայաստանի պետական պարտքը չաճի, 2018-ը կդառնա այն եզակին տարին, երբ հանրապետության պետական պարտքը նվազել է:
2008-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմում էր 1,9 միլիարդ դոլար: Այս տարվա ապրիլի վերջին կազմում էր 6 միլիարդ 867 միլիոն դոլար կամ ավելի քան 3,6 անգամ շատ:
«2019-ի փոխառությունների տարեկան ծրագրի» համաձայն` կառավարությունը մտադիր է 2019-ին վերցնել 490 միլիոն դոլարի պարտք և մյուս տարի էլ մտադիր է մարել 175 միլիոն դոլարի պարտք: Ստացվում է, որ մյուս տարի միայն կառավարությունը պետպարտքը ավելացնելու է մոտ 315 միլիոն դոլարով: