ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը փորձարկել է "Авангард" գերձայնային հրթիռային համակարգը

Ռուսաստանը փորձարկել է "Авангард" գերձայնային հրթիռային համակարգը
26.12.2018 | 23:47

ՌԴ նախագահի կայքը տեղեկացնում է, որ հաջողությամբ փորձարկվել է "Авангард" ստրատեգիական նորագույն գերձայնային հրթիռային համակարգը: Փորձարկման հրամանն արձակել է նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից: Նա ասել է, որ նորագույն ռազմավարական զենքը «դուրս է գալիս զուտ ազգային շահերի շրջանակներից»: Օրենբուրգի մարզից արձակված հրթիռը Կամչատկայի փորձադաշտում խոցել է պայմանական թիրախը:


Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության կոլեգիայի տարեկան ամփոփիչ նիստում, հույս էր հայտնել, որ «ռուսական նոր միջուկային հրթիռները կստիպեն մտածել նրանց, ովքեր սովոր են միլիտարիստական ու ագրեսիվ հռետորաբանություն օգտագործել»:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ