ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամկետներ չկան

ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամկետներ չկան
26.12.2018 | 23:50

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ժամկետների հարցին, ասել է, թե «մենք ժամկետներ չենք սահմանում»:

«Մենք միշտ հանդես ենք գալիս շուտափույթ կարգավորման օգտին: Ես հանձն չեմ առնի խոսել կոնկրետ ժամկետների մասին: Դա երկարատև պատմություն և, ցավոք, ձգձգված հակամարտություն է: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես Ադրբեջանի ու Հայաստանի հետ ընդհանուր անցյալ ունեցող երկիր, մեր կողմից կարվեն բոլոր անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Զախարովան:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ