«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, որ Ռուսաստանում Է գտնվելու աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգի առանցքային թեմաները, փոխգործակցության հեռանկարները եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում», - հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը: