ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի կողմից թողնվող տարածքի նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Դամասկոսին

ՌԴ ԱԳՆ. Սիրիայում ԱՄՆ-ի կողմից թողնվող տարածքի նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Դամասկոսին
26.12.2018 | 23:54

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ հսկողությունը պետք է անցնի Սիրիայի իշխանություններին:

«Իհարկե, սկզբունքային հարց է ծագում՝ ո՞ւմ Է փոխանցվելու հսկողությունը ամերիկացիների կողմից թողնվող տարածքների նկատմամբ: Ակներևաբար, դա պետք է լինի Սիրիայի կառավարությունը՝ ըստ միջազգային իրավունքի և ելնելով նրանից, թե ինչ ուղի են անցել Սիրիան ու նրա ժողովուրդը: Բայց մենք առայժմ տեղեկություններ չունենք Վաշինգտոնի և Դամասկոսի միջև որևիցե շփման վերաբերյալ»,-ասել է Զախարովան լրագրողների հետ զրույցում:

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ