ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրանուշ Հակոբյանը խնդրում է Նիկոլ Փաշինյանին քննարկել Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը

Հրանուշ Հակոբյանը խնդրում է Նիկոլ Փաշինյանին քննարկել Սփյուռքի նախարարության պահպանման հնարավորությունը
26.12.2018 | 23:56

Այսօր ժողովուրդը բացարձակ վստահության քվե է տվել ՀՀ վարչապետին և նրա թիմին, և բնական է, որ վարչապետն է որոշելու երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունները։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել և խնդրել վարչապետին ևս մեկ անգամ քննարկել նախարարության պահպանման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մեր ազգի 2/3-ը ապրում է հայրենիքից դուրս, և նրանց հետ աշխատանքի հսկայական փորձ է կուտակվել` «Զարթօնք»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանը: «Սփյուռքի հետ կան սերտ կապեր ու հարաբերություններ, որոնք հաստատել է տարիների ընթացքում փորձ և գիտելիքներ ձեռք բերած, գործին նվիրված, պատասխանատու և աշխատասեր երիտասարդներից կազմված թիմը։Ուզում եմ դիմել իմ գործընկերներին՝ խնդրով շահագրգիռ սփյուռքահայ բարեկամներին, հայտնելով շնորհակալություն, որ նրանց օգնությամբ կառուցել ենք նախարարությունը՝ կյանքիս 10 տարիները նվիրելով այդ կառույցի կայացման, հեղինակության բարձրացման, Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքում պատշաճ ներկայացնելու, Սփյուռքի հիմնախնդիրները հայրենի կառավարությանը ներկայացնելու, նախարարությունը սփյուռքահայերի տուն դարձնելու գործին։ Հասկանալի է, որ իմ սիրտը շատ է ցավում հյուլե առ հյուլե տառապանքով կերտված կառույցի տարրալուծման համար»,- հարցազրույցում նշել է Հրանուշ Հակոբյանը:

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ