ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը փակ է

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը փակ է
27.12.2018 | 13:38

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները: Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին մերկասառույց է: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Ամասիա և Ախուրյան գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:


Այսօր Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Այսօր առանձին շրջաններում, վաղը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, այսօր լեռնային և նախալեռնային շրջաններում, դեկտեմբերի 28-ին ամենուրեք՝ ձյուն, դեկտեմբերի 27-28-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում: Դեկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով: Երևանում այսօր և վաղը սպասվում են տեղումներ, վաղը՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 29-31-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ