ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին

«Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին
27.12.2018 | 13:41

«Ժամանակի» տեղեկություններով՝ եթե ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ԱԺ փոխխոսնակի թեկնածուներ առաջադրեն, «Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ թեկնածուի օգտին: Որպես ֆորմալ բացատրություն կնշվի, որ պատճառը ԲՀԿ-ի թվաքանակով մեծ լինելն է ԼՀԿ-ից: «Այս հիմնավորումը ոչ մի քննադատության չի դիմանում, եթե նկատի ունենանք, որ Սահմանադրությունը նախապատվություն չի տալիս ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին, բացի այդ, ԼՀԿ թեկնածուն հայտնի է` Մանե Թանդիլյան, իսկ ԲՀԿ-ն չի կարողանում կողմնորոշվել: Ամենահավանական թեկնածուն Արթուր Գրիգորյանն է՝ ձախողված և փողոցում հեռացված էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարարը»:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ