ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելի Իրաք է այցելել: Այցի մտադրությունը գաղտնի է պահվել, հաղորդում է AP-ն: ԱՄՆ նախագահը ժամանել է կնոջ՝ Մելանյայի հետ: Նա ամերիկյան ռազմաբազա է այցելել, զինվորների հետ է հանդիպել և ասել, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքերը դուրս բերել Իրաքից: Այդ երկիրը կարող են որպես բազա օգտագործել՝ Սիրիայում գործողությունների համար: Սա Թրամփի առաջին այցն է «թեժ կետ»: