ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է

Քոչարյանի կալանավորումից հետո «ՄՏՍ Արմենիայում» վիճակը վատ է
27.12.2018 | 13:50

«Ժամանակը» գրում է. «Քոչարյանի կալանավորվելուց հետո «ՄՏՍ Արմենիայում»՝ նախկին «Վիվա Սելլ», վատ վիճակ է։ ՄՏՍ-ում նրա բաժնեմասը և անձնական մասնաբաժինը «ՄՏՍ Արմենիայում» և «Ղ-Տելեկոմում» առաջիկայում ենթարկվելու է լայնամասշտաբ աուդիտի: Դրանց արդյունքում պետությունը նոր կարգավորումներ է կատարելու բջջային կապի շուկայում, որոնք վերջապես վերջ են դնելու «ՄՏՍ Արմենիա» ընկերության գրեթե մենաշնորհային դիրքին բջջային կապի շուկայում: Գուցե այդ ստուգումների արդյունքում հնարավոր լինի վերացնել Հայաստան-Արցախ ռոումինգը, որի միջոցով Քոչարյանը տասնյակ տարիներ մտնում էր Արցախը պաշտպանող հայ զինվորների և նրանց ծնողների գրպանը»:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ