ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ոստիկան լինել

Դոնալդ Թրամփ. ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ոստիկան լինել
27.12.2018 | 13:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրաքի ամերիկյան ռազմաբազա այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ոստիկան լինել, հաղորդում է NBC-ն: Զիծառայողների հետ հանդիպման ժամանակ Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը չպետք է «պայքարի» Երկրի վրա յուրաքանչյուր ժողովրդի համար: Ամերիկյան պաշտպանությունը ցանկացողներին նախագահն առաջարկել է «վճարել»: «ԱՄՆ-ն այլևս չի կարող համաշխարհային ոստիկան լինել: Անարդար է, որ ռազմական բեռն ամբողջությամբ ԱՄՆ-ի ուսերին է»,-ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ ԱՄՆ զորքերը կենտրոնացված են ամբողջ աշխարհում և ներկա են այնպիսի երկրներում, որոնց մասին «մեծամասնությունը ոչինչ չի լսել»: Թրամփը եզրակացրել է, որ դա «ծիծաղելի է»:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ